N 77 հիմնական դպրոց

Ռուբեն Միրոյանի անվան հ. 77 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1954թ: Դպրոցն անվանակոչվել կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

 +374 10 23-24-91

ՀՀ, ք. Երևան,Ադոնցի 11

Ռուբեն Միրոյանի անվան հ. 77 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1954թ: Դպրոցն անվանակոչվել է ազգային ժողովի փոխխոսնակ, ոճրագործության զոհ դարձած Ռուբեն Միրոյանի անվամբ 2000թ.-ին:
1997թ.-ից դպրոցին վերապահված է ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք: Այս դասարաններում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիների և այլազգի ծնողների երեխաները:
Դպրոցը աշխատում է մեկ հերթով, հնգօրյա է:
Իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, և բազմաթիվ ծնողների խնդրանքով ռուսաց լեզվի ուսուցումը անվճար խմբակի ձևով սկսվում է արդեն իսկ առաջին, իսկ անգլերենի ուսուցումը՝ 2-րդ դասարանից: Գործում է նաև անվճար երկարօրյա ուսուցման խմբակ:
Աշակերտների առողջության պահպանման նպատակով դպրոցում հնարավորինս բարելավվել են սանիտարահիգիենիկ և անվտանգ անհրաժեշտ պայմանները. առաջին հարկում տեղադրվել է պահակետ, ազդանշանային համակարգ, հակահրդեհային համակարգը կատարելագործվել է, նորոգվել է զուգարանների ջրահեռացման համակարգը, բարեկարգվել է բուֆետը, նորացվել են դպրոցի 1-ին հարկի էլեկտրական լարերը, առաջին հարկի բոլոր դասասենյակներում նոր եվրոպատուհաններ են տեղադրվել, առարկայական և մյուս դասասենյակները վերանորոգվել և բարեկարգվել են, հանդիսությունների դահլիճը՝ հիմնահատակ նորոգվել:
Մշտապես ուշադրության կենտրոնում է պահվում դպրոցի նյութատեխնիկական բազան: Այն համալրվել է կավճամագնիսական գրատախտակներով, աշակերտական գույքով, ուսուցչական սեղաններով, պահարաններով:
Առանձնակի կահավորվել են դպրոցի բուֆետը և հանդիսությունների դահլիճը: Դպրոցի բարեկամ ՔԲՀ-ը «Աջակցություն նախադպրոցական և հիմնական կրթությանը» բաղադրիչի շրջանակում իրականացրել է դպրոցի երկրորդ և երրորդ հարկերի միջանցքների հատակների վերանորոգում՝ 345քմ մակերեսով և դրանց փոխարինում վինիլային ծածկույթով:
Այսօր աշխատանքների արդյունքում դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերի հատակը լիովին պատրաստ է շահագործման, ունի գեղեցիկ տեսք, հարմարավետ է և էկոլոգիապես մաքուր:
Այն լիովին համապատասխանում է երեխաների առողջության պահպանման պահանջներին: Աջակցման ծրագրի շրջանակում «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը շուրջ երեք տարի է Ռ. Միրոյանի անվան հ.77 հիմնական դպրոցին տրամադրում է նաև աշակերտական կահույք:
Կազմակերպության շնորհիվ դպրոցի հանդիսությունների դահլիճը, բուֆետը, որոշ դասասենյակներ համալրվել են նոր գույքով և տեխնիկայով:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան